Մամեդյարովի հայտարարությունը` հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ամրապնդելու է իր դիրքերը միջազգային արենայում և շարունակելու է կոշտ պայքար ընդդեմ Հայաստանի: Մամեդյարովը հայտարարությունն իրականացրել է, երբ հինգերորդ գլխավոր ժողովն է ունեցել ադրբեջանցի դեսպանների հետ: Նա դեսպաններին կոչ է արել որքան հնարավոր է կոշտ դիրք գրավել հայկական յուրաքանչյուր գործողության նկատմամբ:
Նա նաև հավելել է, որ վերջին շրջանում արտաքին քաղաքականության ոլորտում կարևորագույն տեղ է զբաղեցնում հայ-ադրբեջանական հարաբերությունները, որտեղ խնդրահարույց է Լեռնային Ղարաբաղի հարցը: Նա նաև շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցն իրենց արտաքին քաղաքականության հիմքն է կազմում:
Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմամբ կվերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ այն վերականգնելու համար անհրաժեշտ է իրականացնել հանդիպումներ արտերկրների հետ, ինչպես նաև ծավալել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով բանակցություններ:
Հ.Գ. Կարելի է պարզապես փաստել, որ ադրբեջանական դիվանագիտությունն այնքան նվաղ վիճակում է գտնվում, որ իր դիվանագիտական գործունեության միակ իմաստը տեսնում է ղարաբաղյան հարցը, որն ինքնին ունի պարզ լուծում՝ բացառապես հայկական տարածքնր են, քանի որ, մի պետություն, որը պատմության մեջ ուրիշի անվան տակ ներկայացավ նույնիսկ Կոկա Կոլա ընկերությունից հետո, ապա չի կարող պահանջատեր լինել այնպիսի հողերի նկատմամբ, որոնք թե՛ դե-ֆակտո, թե՛ դե-յուրե պատկանում են հային: