Նիկարագուայի հեղափոխականը ժամանել է Բաքու
Այսօր Բաքվումպաշտոնական այցով ժամանել է Նիկարագուայի ԱԳՆ Սամուել Սանտոս Լոպեսը: Այս մասին հաղորդում է ադրբեջանական haqqin.az լրատվական կայքը՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական կայք-էջին:
Ադրբեջան կատարած երկօրյա այցի շրջանակներում Սանտոս Լոպեսը կհանդիպի Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդիարովի հետ: Սամուել Սանտոս Լոպեսը հանդիսանում է Սանդինիստական ազգային հեղափոխական ազատագրական ճակատի ղեկավար, որը տապալվել էր 1979 թ-ին և նորից վերականգնվել:
Սանտոս Լոպեսընաև հանդիսանում է Հարավային Օսեթիայի անկախության ջատագովներից և կան տեղեկություններ, որ հենց ինքն է հրահրել կռիվները այդ տարածաշրջանում: