Փարաջանովի անվանած «բացառիկ կինոհանճարը» այսօր դարձավ 75 տարեկան
Գյումրի քաղաքը հայտնի է իր հայտնի մարդկանցով՝ բոլոր ոլորտներից: Հայ կինոռեժիսոր-վավերագրող Արտավազդ Փելեշյանն էլ է իր կայնքը սկսել Գյումրի քաղաքում: Նա ծնվել է 1938 թվականի փետրվարի 22-ին Լենինականում, այժմ' Գյումրի: Մինչև 1963 թվականը ապրել է Կիրովականում: Դեռ ուսանողական տարիներին նրա ֆիլմերը բազմաթիվ մրցանակների են արժանացել: 1972 թվականին Կուլիջանովի հետ համատեղ նկարահանել է «Աստղային ժամ» ֆիլմը, իսկ Միխալկով-Կոնչալովսկու «Սիբիրիադա» ֆիլմում հեղինակել է վավերագրական հատվածը: Նա տարածական (դիստանցիոն) մոնտաժի հեղինակն է: Իր ֆիլմերում Փելեշյանը վերացրեց խաղարկայինի և վավերագրականի միջև սահմանները' երկուսն էլ մոնտաժելով իբրև իրական բանաստեղծական էություն: 1969 թվականին Փելեշյանը նկարահանել է «Մենք» ֆիլմը, որը ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից: Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»: Փելեշյանը նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարում: 1996 թվականին Փելեշյանը պարգևատրվել է ՀՀ Սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
1994թ. -«Վերջ», 1993թ. «Կյանք», 1983թ. «Մեր դարը» (վավերագրական, լիամետրաժ), 1975թ. «Տարվա եղանակները», 1970թ. «Բնակիչներ»,1969թ. «Մենք, 1967թ. «Սկիզբ», 1966թ. «Մարդկանց երկիրը», 1964թ. «Լեռնային պարեկ» և այլ ֆիլմերի հեղինակն է: