Իրանում ուսանողների ավելի քան 6%-ը թմրանյութեր է օգտագործում
Իրանում Թմրամիջոցների տարածման դեմ պայքարի ուսումնասիրությունների և հետազոտությունների կենտրոնի ղեկավար Համիդ Սարամին հայտարարել է, որ ԻԻՀ բարձրագույն պետական ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների ավելի քան 6%-ը թմրանյութեր է օգտագործում: Իրանցի պաշտոնյան մտահոգություն է արտահայտել այդ կապակցությամբ, քանի որ երիտասարդության շրջանում թմրանյութերի օգտագործման միտումը տանում է դեպի աճ, այլ ոչ հակառակը: Նախորդ տարի վերոհիշյալ թիվը կազմել է 2%:
Ռուդիկ Յարալյան, ֆեյսբուք
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/rudik.yaralyan/posts/695801253837080