Ջեսիկա Սիմփսոնը և Էրիկ Ջոնսոնն ամուսնացել են
Հուլիսի 5-ին Ջեսիկա Սիմփսոնը և Էրիկ Ջոնսոնը ամուսնացել են:Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Սանտա-Բարբարայում գտնվող San Ysidro ագարակում:
Նորապսակները հարցազրույց են տվել People ամսագրին:
«Մենք շատ երջանիկ ենք:Մենք երջանիկ ենք մեկս մյուսին եկեղեցում ամուսնական երդում տալու համար:Ասել այո,ընտանիքի,ընկերների և հարազատների ներկայությամբ,սա մեր կյանքի ամենաերջանիկ օրն է»:
33-ամյա Սիմփսոնը հարսանեկան զգեստը կրել է իսպանացի դիզայներ Carolina Herrera-ի հավաքածուից:250 հյուրերի ցանկում ներկա է եղել նաև Սիմփսոնի քույրը՝ Էշլի Սիմփսոնը իր ամուսնու Էվան Ռոսսոմի հետ,ինչպես նաև Ջեսիկա Ալբան ամուսնու՝ Քեշ Ուորրենի հետ և շատ ու շատ ուրիշ աստղեր:
Նշենք,որ Ջեսիկայի և Էրիկի որդին և դուստրը ներկա են եղել հարսանեկան արարողությունը:
Հիշեցնենք,որ Ջեսիկան և Էրիկը միասին են արդեն 4 տարի,նրանք ցանոթացել են ընդհանուր ծանոթների միջոցով: 2010թ.-ի նոյեմբերին Էրիկը Ջեսիկային ամուսնության առաջարկություն է արել և նվիրել ամուսնական մատանի:
Սակայն հարսանիքը հետաձգվել է երկու անգամ: Առաջին անգամ երգչուհին հղի էր,իսկ 2013թ.-ին ծնվել է որդին: