Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը Մալթայում նկարահանում են նոր ֆիլմ
Ինչպես հաղորդում է արևմտյան մամուլը, Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը Մալթայում օգոստոսին կվերսկսեն ֆիլմի նկարահանումների երկրորդ փուլը: Զույգը Մալթա է ժամանել դեռ հունիսին, որպեսզի որոշեն վայրերը, որտեղ պետք է նկարահանեն ֆիլմը:
Մալթայի վարչապետ Ջո Մուսկաթը հաստատել է տեղեկատվությունը Us Weekly ամսագրին տված հարցազրույցի ժամանակ:
«Ես ուրախ եմ, որ հոլիվուդյան դերասանները ֆիլմի նկարահանման համար ընտրել են Մալթան: Մենք մեծ հաճույքով ընդունել ենք Փիթին և նրա ընտանիքին, արդեն երկրորդ անգամ վերջին մեկ տարվա ընթացքում», - ասել է Մուսկաթը:
Բացի այդ, նշվում է, որ ֆիլմը Ջոլիի սցենարի հիման վրա է նկարահանվում: