Ադրբեջանի բանակում զինծառայողը վիրավորել է ծառայակցին
Ադրբեջանական բանակում զինվորը վիրավորել է ծառայակցին: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Haqqin.az լրատվական կայքը՝ հղում կատարելով APA լրատվական կայքին: Ըստ աղբյուրի հաղորդած տեղեկությունների` ադրբեջանական N զորամասերից մեկում շարքային Սեմյուր Հուսեյնովը ծառայակից Գաբիլյա Բայրամովայի հետ ունեցած վիճաբանության ժամանակ վերջինիս հարվածել է զինվորական զենքին ամրակցված դանակով և վիրավորել նրան: Վիրավորվածը գտնվում է հիվանդանոցում: Դեպքի կապակցությամբ նշանակվել է փորձաքննություն: Աղբյուրը ձերբակալավածների մասին տեղեկություններ դեռևս չի փոխանցում:
Հ.Գ. Կարելի է ասել, որ ադրբեջանական կողմն իր ունեցած անհաջող դիվերսիոն հարձակումների հետևանքով այնպիսի դեպրեսիաների մեջ է հայտնվել, որ սկսել են արդեն միմյանց վիրավորելով հանգստացնել նյարդերը և համատեղության կարգով շարունակել երազանքի կատարյալ դիվերսիոն հարձակման պարապմունքները, որոնք այդպես էլ արդյունք չեն տա: