Աստղիկ Ավետիսյանը կարծում է, որ իր հնարավորությունները Ռուբեն Ջաղինյանի հնարավորություններից ավելի շատ են
Այն մարդիկ, ովքեր տարածում են, թե իմ մասնակցությունը ձևական բնույթ է կրում, չարաչար սխալվում են, գոնե ես գիտեմ թերթերին մոտ կանգնած աղբյուրներն ովքեր են, խոսեք միայն Ձեր անունից, ես հայտարարում եմ, որ իմ հնարավորություններն ավելի շատ են՝ թե մասնագիտական, թե փորձի առումով: Եվ այն մարդիկ, ովքեր ստանալով պատվեր լուրիկներ են տպում ձևական թեկնածության կամ ֆեյք լինելու մասին, ուրիշի ջրաղացին են ջուր լցնում: Զբաղվեք Ձեր գործով... Ես կսպասեմ արդյունքներին.....
Ստրուկի մտածողությունը մեր մեջ է մտել.....
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Աստղիկ Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար փետրվարի 7-ից փետրվարի 17-ը դիմել էին Ռուբեն Ջաղինյանը և Աստղիկ Ավետիսյանը:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի 16-րդ կետի համաձայն, մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը, կորոշի մրցույթի հաղթողին: