«АвтоВАЗ»-ը նախատեսում է 2015 թ-ի սեպտեմբերի 25-ին իրականացնել "Lada Vesta"-ի սերիական արտադրություն
«АвтоВАЗ»-ն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ ակնկալվող պրեմիերան կիրականացնի 2015թ-ի սեպտեմբերի 25-ին, երբ կիրականացնի նոր "Lada Vesta"-ի սերիական արտադրությունը:
Այս ամենի շրջանակներում «АвтоВАЗ»-ի նախագահն առաջին անգամ ցույց կտա նոր մեքենայի՝ «Lada Vesta»-ի պատկերը: Նախագահը հայտարարել է, որ նոր մոդելի մեքենայի մասերից 30 տոկոսը ներմուծվելու է Ռուսաստանից և Թուրքմենստնից: Նոր մոդելի Lada Vesta -ն ունենալու է նոր և ունիվերսալ Lada B պլատֆորմ, որը մշակել է հենց ինքը՝ «АвтоВАЗ»-ը:
Մեքենայի ձևավորումը ածանցվելու է "Concept Car Lada Xray" - ին: Ինչպես նախկինում հաղորդել է Բու Անդերսոնը, առաջիկա երկու տարում «АвтоВАЗ»-ը գործարկելու է նոր մոդելի երեք տարբեր սերիայի մեքենաներ: Նախագահը նաև հայտարարել է, որ աշխատեսելու են ամեն ինչ անել, որպեսզի նոր մոդելի մեքենաները լինեն մատչելի և հնարավորինս հասանելի: