Թուրքիան հրապարակել է սկանդալային տվյալներ ադրբեջանցի պաշտոնյայի վերաբերյալ
2013թ-ի դեկտեմբերի 17-ին Թուրքիայում ձերբակալվել էր մաքսային գրասենյակի ղեկավարը՝ գնդապետ Սադարակ Միրմագոմեդ Սեիդովը, ով, ըստ թուրքական ԶԼՄ-ների` ազատ է արձակվել: Տեղեկությունների համաձայն` Սեիդովն ազատ է արձակվել մի քանի ժամ առաջ: Սեիդովը ձերբակալվել էր, քանի որ 18 հոգուց բաղկացած խմբի հետ իրականացրել էր բեռների ապօրինի փոխադրում` կոռուպցիայի հանգամանքներում:
Նրանք ձերբակալվել էին հսկողություն իրականացնող մարմինների իրականացրած աշխատանքների արդյունքում, որը տևել է ավելի քան երկու տարի: Նրանք ապօրինի գործողություններ են իրականացրել Իգդիրում, Ստամբուլում, Գազիանթեփում և Արդվինում: Սեիդովը ձերբակալված էր մնացել 3 ամիս, որից հետո նրան կալանավորել էին:
Ապրիլի վերջին մամուլում տեղեկություններ էին տարածվել, ըստ որի` ադրբեջանական և թուրքական կողմերը բանակցություններ են վարում, որպեսզի թուրքական կողմը մաքսային ծառայության նախկին ղեկավարին փոխանցի ադրբեջանական կողմին:
Հ.Գ. Երևի թե Ադրբեջանում կրկին ավելցուկ է տվել հերոսի կոչումների համար նախատեսված մետաղական ջարդոները և նոր հերոսություն իրականացրած «աստղին» կրկին ուզում են պարգևատրել հենց օդանավակայանում: