Ադրբեջանը բացատրությունների է սպասում Թուրքիայից' Սերժ Սարգսյանին շնորհավորելու վերաբերյալ
Ադրբեջանի նախագահի վարչակազմի փոխնախագահ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը, խոսել է Աբդուլահ Գյուլի' ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրվելու առիթով հղած շնորհավորական ուղերձի մասին և ասել.
«Մամուլից ինձ հայտնի դարձավ, որ իբր նախագահ Աբդուլահ Գյուլը շնորհավորական ուղերձ է հղել: Ես հստակ տեղեկություններ չունեմ, պետք է ուսումնասիրել այդ հարցը: Նույնիսկ եթե նման շնորհավորանք եղել է, պետք է հասկանալ, արդյո՞ք դա թուրքական պետության դիրքորոշումն է, թե միգուցե Աբդուլլահ Գյուլինը»,- ասել է Նովրուզ Մամեդովը
Թեմայի շուրջ խսել է նաև Ադրբերանի պատգամավոր Զահիդ Օրուջը: Նա ասել է, որ չի կարող ասել, թե ինչ շահեր ուներ Գյուլը Սերժ Սարգսյանին շնորհավորելու համար: