Թուրքիայում ավտոբուսի կանգառում ամուսինը զենքը մտցրել է իր կնոջ բերանը և կրակել
Ստամբուլի Սանջաքթեփե թաղամասում գտնվող ավտոբուսի կանգառներից մեկում տղամարդը սկսել է վիճել իր կնոջ հետ և սպանել նրան: Այս մասին հայտնում է «Sozcu»-ն:
Փոխանցվում է, որ Մուրադ Կ. առավոտյան աշխատանքի գնալու ժամանակ փակել է կնոջ՝ Սիբել. Կ.-ի ճանապարհը և սկսել վիճաբանել, իսկ վերջում բռնել կնոջ պարանոցից, ատրճանակը մտցրել բերանը և կրակել։
Կնոջը սպանելուց հետո տղամարդը դիմել էր փախուստի: Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատողներն արձանագրել էին կնոջ մահը: Ոստիկաններին հաջողվել էր տղամադու դին հայտնաբերել դեպքի վայրից մի քանի թաղամաս այն կողմ: Ըստ նախնական վարկածի`տղամարդը դիմել էր ինքնասպանության: