«ВИА ГРА» խմբի նախկին երգչուհին Վալերի Մելաձեից 2-րդ որդին է ունեցել
Հուլիսի 2-ին համացանցում տեղեկությունն էր տարածվել, որ «ВИА ГРА» խմբի նախկին երգչուհի Ալբինա Ջանաբաևան մայր է դարձել: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Նշվում է, որ Ջանաբաևան կրկին զավակ է ունեցել հայտնի ռուս երգիչ Վալերի Մելաձեից:
Փոխանցվում է, որ այս տեղեկությունը տարածվել էր Velvet music պրոդյուսերական կենտրոնի պաշտոնական կայքէջում:
«Շնորհավորում ենք Ալբինա Ջանաբաևային ու Վալերի Մելաձեին որդու ծնվելու կապակցությամբ»,-գրված է եղել հաղորդագրության մեջ: