Թովուզում գնացքի տակ է ընկել 29-ամյա երիտասարդ
Թովուզում (Տավուշի շրջան՝ վարչական միավոր է Ադրբեջանի Հանրապետության հյուսիս-արևմուտքում) գնացքի տակ է հայտնվել 29-ամյա երիտասարդ: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ 29-ամյա Բաբեկ Գուսեյնովը ոչ սթափ վիճակում հայտնվել էր գնացքի ռելսերի վրա և այդ ժամանակ ընկել գնացքի տակ:
Գուսեյնովին լուրջ վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ բժիշկները ստիպված են եղել հեռացնել նրա աջ ձեռքը և ձախ ձեռքի 4 մատ: