Ադրբեջանական բանակում զինվոր է վիրավորվել. Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն ու փրփուրներից կախվելը
Հրադադարի ռեժիմի խախտման պայմաններում կրկին զինվոր է վիրավորվել հայ-ադրբեջանական սահմանին, այս անգամ՝ ադրբեջանական բանակից: Այս մասին այսօր՝ հինգշաբթի օրը, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
«Հրադադարի ռեժիմը կրկին խախտվել է: Այս անգամ վիրավոր ենք ունեցել Լաչինի շրջանում, որտեղ 1996 թ-ի ծնված Մամեդով Էլսեվեր Հասան Օղլուն: Նրան տեղափոխել են հիվանդանոց և այժմ նրա վիճակը գնահատվում է բավարար: Հայաստանի Զինված ուժերը նախորդ օրը հայ-ադրբեջանական սահմանին տարբեր ուղղություններով հրադադարի ռեժիմը խախտել են 19 անգամ»,-ասված է հայտարարության մեջ:
Հ.Գ. Փաստորեն, Ադրբեջանը կրկին սկսել է կախվել փրփուրներից և իրենց իսկ կողմից նախաձեռնված դիվերսիոն հարձակումներին տրված պատասխանները որակել որպես Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտում: Կարելի է այստեղ միայն փաստել, որ Ադրբեջանն այս կերպ ցույց է տալիս իր բանակի ոչ մարտական վիճակում գտնվելը, որի արդյունքում նրանց «լավագույնս կազմակերպված» դիվերսիոն հարձակումներն անհաջողության են մատնվում հայկական բանակի հզոր ուժի շնորհիվ, որի արդյունքում էլ նրանք ունենում են վիրավորներ, որոնք վերագրում են հրադադարի ռեժիմի խախտմանը: