Ինչու՞ պետք է լրագրողները ներկա լինեին Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպմանը. Ստյոպա Սաֆարյան
Operativ.am-ի թղթակիցը զրուցեց ԱԺ «Ժառանգություն» կուսակցության չորրորդ գումարման պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի հետ, փորձելով մեկնաբանություն ստանալ այն մասին, թե ինչու՞ Րաֆֆի Հովհաննիսյանը չցանկացավ, որ լրագրողները ներկա գտնվեն իր և գործող Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:
-Պրն. Հովհաննիսյանն ինքն ավելի լավ կներկայացնի իր և Սերժ Սարգսյանի հանդիպումը, քան տարբեր լրագրողներ, նա շատ ավելի համալիր և ամփոփ կներկայացնի իր հանդիպման մանրամասները, քան որևէ մեկը,- նշեց Ստյոպա Սաֆարյանը:
-Ստացվում է՝ ժողովրդավարության մասին խոսող թեկնածուն մտածում է, թե լրագրողները խեղաթյուրելու՞ են հադիպման մանրամասները:
-Ժողովրդավարության մասին խոսող թեկնածուն իր մեղադրանքը կուղղի Սերժ Սարգսյանին, իսկ գործող նախագահը չընդունեց ամբողջ հանրապետության առջև հանդիպելու պրն. Հովհաննիսյանի առաջարկը: Ինչու՞ պետք է լրագրողները գային և գործող նախագահի կողքը լինեին և նրա հետ նույն դիրքորշումը ունենային:
-Այն դիտարմանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը որոշակի պաշտոն ստանալու՞ է, Սաֆարյանը պատասխանեց.
-Շրջանառության մեջ դրված այդ լուրը կարող է հաստատել կամ հերքել Րաֆֆի Հովհաննիսյանը կամ այն տարածող աղբյուրը: Ես սրա-նրա շրջանառության մեջ դրած լուրերը հերքող կամ հաստատող չեմ:
Նշենք, որ հանդիպումը ուղիղ եթերով հեռարձակելու հնավորություն կարող էին ունենալ տարբեր հեռուստաընկերություններ և կայքեր, իսկ ուղիղ եթերը խեղաթյուրելը դժվար թե ստացվեր: