Նոր սկանդալ. Էրդողանը մեղադրվում է նախագահական քարոզարշավի լոգոն կրկնօրինակելու մեջ
Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից նախագահական քարոզարշավի համար ընտրված լոգոն Թուրքիայում հակասությունների ալիք է բարձրացրել, քանի որ այն շատ նման է Բարաք Օբամայի երկու քարոզարշավների լոգոյին: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքական ԶԼՄ-ների պնդմամբ՝ վարչապետ Էրդողանի նախընտրական քարոզարշավի լոգոն, ով մտադիր է պայքարել նախագահի պաշտոնի համար, շատ նման է 2008 և 2012թթ. Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավների ընթացքում ընտրված լոգոյին:
Էրդողանի ղեկավարած կուսակցության անդամները հայտարարել են, որ լոգոն խորհրդանոշում է «լույսը թունելի վերջում»:
Ծագող արևը խորհրդանշում է կուսակցության ղեկավարման օրոք Թուրքիայի առաջխաղացումն ու ձեռքբերումները, ինչպես նաև նոր հույսերը: Ոլորավուն ճանապարհը խորհրդանշում է թեկնածուի քաղաքական կարիերան և դժվարությունները, որոնց նա բախվել է և վերջապես լոգոյի կարմիր գույնը համընկնում է երկրի պետական դրոշի գույնի հետ: