Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի ժողովրդավարության հետ. Ժոաո Սոարեշ
Ադրբեջանում, ինչպես նաև Հարավային Կովկասի մի քանի երկրներում լուրջ խնդիրներ կան՝ կապված ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հետ:
Haqqin.az լրատվական կայքի հետ զրույցում ասել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշը: Ըստ նրա` ԵԱՀԿ-ն իր հերթին աջակցում է, որպեսզի Հարավային Կովկասի երկրներում ժողովրդավարությունը հասնի իր կայացման փուլին:
«Օրինակ, մենք կշարունակենք նպաստել, որպեսզի Ադրբեջանում երկխոսությունը կայացվի իշխանությունների և քաղաքացիական հասարակության անդամների միջև: Մենք շարունակելու ենք կոչ անել Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի ապահովեն քաղաքացիական հասարակության ժողովրդավարական զարգացման կայացմանը»,-ասել է Սոարեշը: