Ռումինիան աջակցում է Ադրբեջանի եվրոինտեգրմանը
Ադրբեջանը հանդիսանում է ՆԱՏՕ-ի ռազմական գործընկերը և այդ համագործակցությունը շարունակվելու է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ռումինայի դեսպան Դանիել Չիոբանուն:
Նրա խոսքով Ռումինիան որպես ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ շահագրգռված է համագործակցության ընդլայմանը Կասպյան տարածաշրջանի և Եվրոպայի երկրների միջև:
«Ռումինիան պատրաստ է աջակցել Ադրբեջանի քայլերին դեպի եվրոինտեգրում, մասնավորպես ՆԱՏՕ-ի շրջանակներում»,-հայտարարել է դեսպանը: