Էրդողանն առաջադրվել է նախագահական ընտրություններում
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջադրվել է նախագահական ընտրություններում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ, իրենց թեկնածությունը նախագահական ընտրություններում առաջադրել են Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության նախագահը և Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահը:
2014թ.-ի հունիսին հայտնի է դարձել, որ Էրդողանը ցանկանում է առաջադրվել նախագահական ընտրություններում:
Նախագահական ընտրությունները Թուրքիայում կանցկացվեն 2014թ.-ի օգոստոսի 10-ին: Այս ընտրությունը կլինի առաջինը, որն իրականացվում է ժողովրդի քվեարկությամբ: Նախորդ ընտրությունների ժամանակ նախագահն ընտրվել է խորհրդարանի քվեարկությամբ: Եթե ընտրություններում լինեն խախտումներ, ապա նախագահական ընտրությունների հաջորդ փուլը տեղի կունենա օգոստոսի 24-ին: