Մայքլ Ջեքսոնը մահվանից հետո 700մլն. դոլար է վաստակել
Forbes ամսագրի փոխանցմամբ՝ Մայքլ Ջեքսոնը մահվանից 5 տարի անց 700 մլն. դոլար է վաստակել: Գրում է News.rambler.ru-ն:
Հետմահու թողարկած «Michel» և «Xscape» ձայնասկավառակներից բացի երգիչը բարձր եկամուտներ է ունեցել նաև բազմաթիվ գովազդային պայմանագրերից և այլ շահավետ գործարքներից:
Նրա մասին պատմող «This is it» ֆիլմ-համերգը ավելի քան 260 մլն. դոլար է հավաքել:
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ջեքսոնի մահից հետո նրա եկամուտների բավական մեծ մասը փոխանցվում է իր ժառանգների կրթության, կենցաղի, առողջության և անվտանգության ծախսերը հոգալուն: