Արքայազն Հարրին ավարտել է շրջագայությունը Հարավային Ամերիկայում
Արքայազն Հարրին ավարտել է շրջագայությունը Հարավային Ամերիկայում: Նա վերադառնում է Անգլիա: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Հարրին առավոտյան Սանտյագոյում մասնակցել է բարեգործական "Fundacion Amigos de Jesus" ծրագրին, որի հիմանական նպատակն է օգնել հաշմանդամ երեխաներին:
Արքայազնը զրուցել է հաշմանդամ երեխաների հետ, նրանց հետ մասնակցել ծրագրի շրջանակներում կազմակերպված խաղերին: Վերջում արքայազն Հարրին կարճ հարցազրույց է տվել լրագրողներին: Նա նաև երիտասարդների հետ հեծանիվ է վարել և բարձր գնահատել երիտասարդների հմտությունները: