Աստախովը խնդրել է Թուրքիայից Ռուսաստան տեղափոխել ռուս 5-ամյա երեխային, ով գտնվում է կոմայի մեջ
ՌԴ նախագահին կից երեխաների իրավունքների լիազոր Պավել Աստախովը խնդրել է Թուրքիայից դուրս բերել ռուս 5-ամյա աղջնակին, ով դժբախտ պատահարից հետո, արդեն մի քանի օր է ինչ գտնվում է կոմայի մեջ: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:
Աղջիկը շնչում է արհեստական շնչառական ապարատի միջոցով և կարիք ունի հմուտ բժիշկների խնամքի: Աստախովը խնդրել է ԱԻՆ-ին, ՆԳՆ-ին և Առողջապահության նախարարությանը աղջկան հատուկ ուղեկցությամբ տեղափոխել Ռուսաստան:
Ավելի վաղ աղջնակի մայրիկը հայտնել էր, որ Թուրքիայում հանգստանալու ժամանակ երեխան ընկել էր հյուրանոցի լողավազանի մեջ և ջրի տակ մնացել մի քանի րոպե: Թուրք բժիշկները հույս չէի տվել և հայտնել էին, որ ավելի լավ կլինի աղջնակի օրգանները օգտագործել, որպես դոնորություն: Սակայն ավելի ուշ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանությունը հերքել էր այդ լուրը: