Ի՞նչպես ունենալ փարթամ և փայլուն մազեր, որոնք կապշեցնեն բոլորին

Որքան էլ ժամանակի հետ զուգընթաց փորձագետներն ու մասնագետները ստեղծեն և առաջարկեն բազմաթիվ խնամքի միջոցներ, տնային պայմաններում պատրաստված դիմակներն ու քսուքները շարունակում են զբաղեցնել իրենց ուրույն տեղը. ամեն դեպքում, շատ կարևոր է մարմինը, մազերն ու դեմքը սնել բացարձակապես բնական հումքից պատրաստված նյութերով:
Դեմքի և մարմնի խնամքի հետ զուգահեռ պետք է հոգալ մազերի մասին, եթե իհարկե ցանկանում եք ունենալ առողջ, փարթամ, փայլուն և շքեղ մազեր, որոնք կգերեն յուրաքանչյուր տղամարդու սիրտը: Տնային պայմաններում ամենադյուրին մեթոդը, որի շնորհիվ կունենաք վերոնշյալ տիպի մազեր, ձիթապտղի յուղի օգտագործումն է, որը բառացիկ կերպով սնուցում է մազարմատները, թույլ չի տալիս, որ մազերը չորանան, ճյուղավորվեն կամ կոտրատվեն:
Այս յուղը հարուստ է վիտամիններով, բնական օգտակար նյութերով, որոնց չի կարող փոխարինել ոչ մի քիմիական հավելանյութ: Ձիթապտղի յուղը նպաստում է մազերի աճին, որը կիրառել են դեռևս Հին Հունաստանում, որտեղ պատրաստել են կիտրոնի հյութից և ձիթապտղի յուղից խառնուրդ, որն էլ քսել են մազերին և մի քանի ժամ թողել են, որ լավ ներծծվի:
Ձիթապտղի յուղի շնորհիվ կարելի է կիրառել մազերի բուժման արդյունավետ թերապիա` վերջինիս միջոցով ‹‹մերսել›› մազերը` մազարմատներից մինչև ծայրերը: