Արայազն Կարլ Ֆիլիպպի և Սոֆիա Հելլկվիստի հարսանեկան արարողությունը տեղի կունենա 2015թ.-ին
Հունիսի 27-ին արքայազն Կարլ Ֆիլիպպը հայտարարել է,որ Սոֆի Հելլկվիստի հետ միասին անցկացնելու է կյանքի մնացած մասը: Այս նորությունը առաջին հերթին հայտնվել էր Թագավորական պալատում,այնուհետև արքայազնը անձամբ է հաղորդել այս նորության մասին ֆեյսբուքի իր էջում:
Սոֆիան պատասխանել է. «Այո,մեր մնացած կյանքը անցկացնելու ենք միասին:Այսօր մեզ համար ուրախալի օր է»:
29-ամյա Հելլկվիստը անկեղծացել է.
«Կարլ Ֆիլիպպը ամենաանկեղծ մարդն է ում ես հանդիպել եմ: Ինչ վերաբերվում է ինձ,ես նրան սիրահարվել եմ հենց առաջին հայացքից: Նա բարի սիրտ ունի,նա շատ բարի է»:
Հարսանեկան արարողության կոնկրետ ժամանակը հայտնի չէ, միայն գիտենք,որ այն տեղի կունենա 2015թ.-ին:Զույգը ծանոթացել է 2009թ.-ին գիշերային ակումբներից մեկում,որից հետո թրքայազնի և Հելլկվիստի միջև սիրավեպ է սկսվել: Աղջիկը մինչ այդ աշխատել է տղամարդկանց ամսագրում,որպես մոդել:
Վերջին ժամանակներս նրանք ապրել են միասին Դյուրգարդենում: Արդյունքում,արքայազնի հարազատները ընդունել են Սոֆիային,իսկ ամանորին նրանք բոլորով մեկնել են շվեյցարական Ալպեր: