Մահացել է «սոուլի արքա» Բոբի Ուոմաքը
Ամերիկյան երգիչ, երգահան Բոբի Ուոմաքն այսօր 71 տարեկան հասակում մահացել է:
Ինչպես հայտնել է ձայնագրման ընկերության ներկայացուցիչը, ով համագործացում է Ուոմակի հետ, երաժշտի մահվան պատճառը դեռևս պարզ չէ:
Արտիստը ծնվել էր Քլիվլենդում, 1944թ. մարտի 4-ին: 1952թ. նա եղբայրների հետ միասին ստեղծում է «The Womack Brothers» խումբը, որն ավելի ուշ վերանվանվեց «The Valentinos»:
Նրա առավել հայտնի երգերից են "Lookin' For A Love", "Across 110th Street", "If You Think You’re Lonely Now " и "Woman's Gotta Have It"-ը:
Այս մասին հայտնում է Rolling Stone-ը: