Բաքվում հայտնաբերել են 6 տոննա անհայտ ծագման միս
Բաքվում հայտնաբերել են 6 տոննա անհայտ ծագման միս: Այս մասին հայտնում է Day.Az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ-ին:
Փոխանցվում է, որ Բաքվի թմրանյութերի հետախուզման վարչության և ոստիկանության աշխատակիցների համատեղ գործողության ժամանակ Մուշֆիգաբադ գյուղի մսի վաճառման կետում գտնվող երկու սառնարաններում հայտնաբերել էին 6 տոննա անհայտ ծագման միս:
Նշվում է, որ փորձաքննության ժամանակ պարզվել էր, որ այդ միսը օգտագործման համար պիտանելի չի եղել:
Հ.Գ. Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ ադրբեջանցիները շաուրման պատրաստելու յուրահատուկ եղանակ ունեն: Եվ միգուցե այդպիսի ուտելիքների համար օգտագործում են հենց այսպիսի մսամթերք: