Եվս մեկ սկանդալ Ադրբեջանում. Շաուրմայի պատրաստման ադրբեջանական յուրահատուկ եղանակը (լուսանկար)
Համացանցում տարածվել է լուսանկար, որտեղ Ադրբեջանի արագ սննդի կետերից մեկի աշխատողները պատրաստում են շաուրմա: Այս մասին հայտնում է ադրբեջանական Oxu.Az -ը:
Լուսանկարի մեջ երևում է, որ երեք տղամարդ փորձում են միսը մտցնել շամփուրի վրա: Տղամարդկանցից մեկը կանգնում է նրա վրա, իսկ մնացած երկուսը ձեռքերով այն հրում են ներքև:
Կայքը նշում է, որ սա առաջին դեպքը չէ, որոշ ժամանակ առաջ նրանց մոտ հայտնվել էր լուսանկար, որտեղ շաուրմայի պատրաստման կետում վխտում էին մկներ: