Թուրքիան ցանկանում էին վերածել Եգիպտոսի. Էրդողան
Թուքիան կարող էր վերածվել Եգիպտոսի, եթե ժամանակին չդադարեցվեր հակակառավարական ապօրինի կառույցների գործունեությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Էրդողանը հայտնել է, որ կան ուժեր, որոնք ցանկանում են Թուրքիան վերածել նաև Սիրիայի:
«Կառավարությունը մինչև վերջ պայքարելու է այդ ուժերի դեմ, որոնց գործողությունները սպառնում են երկրի անվտանգությանը»,-հայտարարել է էրդողանը:
TRT Haber հեռուստաալաիքը ավելի վաղ հայտնել է, որ Էրդողանը «Գյուլեն» շարժմանը մեղադրել էր հակառարավարական գործունեության մեջ: