Թուրքիայում բժիշկները փորձում են փրկել ռուս աղջկան,ով խեղդվել է լողավազանում
Թուրքիայի բժիշկները փորձում են փրկել ռուս աղջկան,ով համարյա խեղդվել է լողավազանում: Այս մասին գրում է РИА «Новости»-ին՝վկայակոչելով ՌԴ գլխավոր հյուպատոս Անթալիայում՝ Ալեքսանդր Տոլստոպյատենկոյին:
Դեպքը տեղի է ունեցել քաղաքային առողջարանային հանգստավայրերից մեկում: Աղջիկն ընկել է ջուրը և ջրի տակ մնացել է 20 րոպե:
Ներկա պահին աղջկա վիճաակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Երեխայի մայրիկի խոսքով,Թուրքիայի բժիշկները դոնոր են փնտրում:
«Մենք մշտապես կապի մեջ ենք աղջկան բուժող բժշկի հետ: Ոչ ոք չի պատրաստվում անջատել բոլոր սարքավորումները,որոնք միացված են աղջկա կյանքը փրկելու համար», -ասել է Տոլստոպյատենկոն: