Մարիա Շարապովային ամուսնության անսովոր առաջարկ են արել
2014թ. Աշխարհի գավաթի Ռուսաստան –Ալժիր խաղի ընթացքում երկրպագուներից մեկը պաստառի վրա գրել է «Շարապովա ամուսնացիր ինձ հետ», իսկ պաստառը բռնել են 4 տղամարդ: Այս մասին հայտնում է utro.ru-ն:
Իսկ ահա աշխարհահռչակ ռուս թենիսիստուհին՝ Շարապովան, ով հեռուստատեսությամբ հետևում էր խաղի ընթացքին նկատել է պաստառը, հումորով արձագանքել նմա անսովոր եղանակով առաջարկին և իր միկրոբլոգում նման գրառում է կատարել:
«Ես բաց թողեցի գոլային պահը, բայց տեսա այն. ի՞նչ է ամուսնանամ բոլոր չորս տղաների հե՞տ»,- գրել է նա:
Մարիա Շարապովան մոտ մեկ տարի հանդիպում է բուլղարացի թենիսիստ Գրիգոր Դիմիտրովին: Նա վերջերս հրապարակավ խոսել է այս մասին:
«Գրիգոր-ը լավագույնն է, որ տեղի է ունեցել իմ կյանքում: Նա այնքան քաղցր և ուշադիր, և քանի որ մենք երկուսս էլ խաղում ենք թենիս, նա հասկանում է ինձ, հասկանում իմ ապրելակերպը, Ես սիրում եմ նրան շատ»,- մարզուհու խոսքերը մեջբերել է RBC-ն: