Պորոշենկոն մեկնում է Բաքու
«Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ուկրաինայի և Ադրբեջանի հարաբերությունները ոչ միայն լավացել են, այլև պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի երկկողմ հարաբերություններն ավելի դինամիկ դառնան: Այս տարվա ծրագիրը նախատեսում է մի շարք երկկողմ այցեր, որը ցույց է տալիս այս պահի դրությամբ շարունակվող բարձր մակարդակի շփումները:
Այդ այցերի շրջանակներում է նաև Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի այցը Բաքու»,-հայտարարել է Ադրբեջանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Միշենկոն:
Միշենկովի խոսքով` Ուկրաինայի նախագահի այցը Բաքու նախատեսվել էր հենց մայիսի 25-ին և մինչև տարեվերջ կիրականացվի: «Այցի ամսաթիվը դեռևս ճշտվում է: Այցի կայացման դեպքում այն կլինի արդեն հինգերորդ հանդիպումն Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահների միջև: Խորհուրդն ապահովում է քաղաքական երկխոսության մեխանիզմը և տնտեսական համագործակցությունը երկու երկրների միջև, ինչպես նաև ամեն տարի խորհրդի նիստերի իրականացումը»,-հավելել է դեսպանը: