Էրդողանը իր թեկնածությունը կդնի նախագահական ընտրություններին
Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը իշխող կուսակցության կողմից կընտրվի որպես օգոստոսին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածու: Այս մասին հաղորդում է Reuters-ը` հղում անելով Փոխվարչապետ Բյուլենթ Արինջի հայտարարությանը:
«Մենք բոլորս հասկանում ենք, թե ով է լինելու մեր թեկնածուն նախագահական ընտրությունների ժամանակ: Հուլիսի մեկին բոլոր արգելքները կհանվեն և մենք , հավանաբար կառաջարկենք մեր վարչապետի թեկնածությունը»,- ասել է Արինջը:
Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2014 թվականի օգոստոսի 10-ին: