Մահացել է «Կնքահայրը 3» ֆիլմի դերասան Էլի Ուոլլակը
Ամերկյան դերասան Էլի Ուոլլակը, ով հայտնի է այնպիսի ֆիլմերից, ինչպիսին են «Լավ, վատ, չար» և «Հոյակապ յոթնյակ», մահացել է 98 տարեկան հասակում: Այս մասին գրում է The New York Times-ը:
Մահվան մասին լուրը թերթին հաղորդել է նրա դուստր Քեթրինը: Մահվան հետ կապված այլ մանրամասներ չկան:
Ուոլլակը եղել է փայլուն դերասաններից մեկը, ինչպես կինոյում, այնպես էլ բեմում և հեռուստատեսությամբ: Չնայելով երկար տարիների աշխատանքին հեռուստատեսության ոլորտում, Ուոլլակը միայն 2010թ.-ին ի վերջո ստանում է «Օսկար» մրցանակ:
Դերասանը խաղացել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Ինչպես գողանալ միլիոնը» և «Կնքահայրը 3» ֆիլմերը:Նա խաղացել է «Շտապ օգնություն» և «Ստուդիա 60 Սանսեթ Սթրիփում» սերիալներում: