Մամուլի ազատությունը ժողովրդավարության նշան է. Ալիև
Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկրում ԶԼՄ-ները ազատ են: Այս մասին հայտնում է Oxu.Az-ը:
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը զարգանում է արագ տեմպերով և երկրում բարեփոխմներ են տեղի ունենում:
«Ներկայումս երկրում ընթացող բարեփոխումները մեր հասարակությունում ստեղծում են դրական մթնոլորտ: Ինչ վերաբերում է Ադրբեջանում ազատության հիմքին, ապա ամեն ինչ պահպանվում է: Մեր երկրում հնարավորության կա ազատ զբաղվել քաղաքական գործունեությամբ: ԶԼՄ-ները ամբողջությամբ ազատ են: Բացի այդ, մեր երկրում ազատ է համացանցը, որից օգտվում է երկրի 70 տոկոսը: Մամուլի ազատությունը դա ժողովրդավարության նշան է»,-հայտարարել է Ալիևը: