Բաքվի ավտոբուսում աշակերտուհու են բռնաբարել
Բաքվի №13 ավտոբուսում բռնաբարել են 15-ամյա դպրոցականի: Այս մասին հայտնում է Milli.Az-ը:
Համաձայն տեղեկության` ոստիկանություն էր դիմել Նասիմինի շրջանի բնակչուհի Կ.Վ.-ն՝ ով հայտնել էր, որ ավտոբուսի վարորդները բռնաբարել են իր 15-ամյա դստերը:
Աղջիկը տնից դուրս է եկել երկու օր առաջ և չի վերադարձել, երկար որոնումներից հետո մայրը նրան գտել է №13 երթուղային ավտոբուսում:
Աղջիկը խոստովանել է, որ իրեն բռնաբարել է ավտոբուսի վարորդը:
Դեպքի առնչությամբ տարվում է հետաքննություն: