Միլիոնավոր մարդիկ պատրաստ են գնալ Ղարաբաղ. Ալի Ահմեդով
Եթե գերագույն հրամանատարը հրաման արձակի, ապա միլիոնավոր ադրբեջանցիներ պատրաստ են գնալ Ղարաբաղ հենց որպես Ադրբեջանի քաղաքացիներ:
Ադրբեջանցիների մոտ արդեն վաղուց է, ինչ կա այս համոզմունքը, ասել է Ադրբեջանի վարչապետ, «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության գործադիր նախագահ Ալի Ահմեդովը, երբ հանդիպում է ունեցել 10.000 կմ երկարությամբ մոտոկռոսի շրջանակներում անցկացվող «Պրոպագանդա՝ Ադրբեջանը Եվրոպայում է» շրջանակներում: Ըստ Ահմեդովի` այս տոնակատարությունը կազմակերպվում է ի հիշատակ Հեյդար Ալիևի նախկին իշխանության: Նա նշել է, որ բոլորը գնահատում են Հեյդար Ալիևի դերն ադրբեջանական կյանքում:
«Այսօր Ադրբեջանն աշխարհում հանդիսանում է առավել կայուն երկրներից մեկը, որտեղ ապահովվում է բարեկեցություն, հանգստություն և հարմարավետություն: Ադրբեջանը դարձել է մի երկիր, որը գրավում է բոլորի ուշադրությունը այն հանգամանքով, որ ընթանում ցանկալի տեմպով զարգացման ուղիով»,-ասել է Ահմեդովը: