Ադրբեջանի դրոշն ուժեղ քամու հետևանքով կրկին պատռվել է (լուսանկարներ)
Ուժգին քամին արդեն մի քանի անգամ պատռում է Ադրբեջանի ազգային դրոշը, որը տեղադրված է մայրաքաղաքի Դրոշի հրապարակում: Այս մասին հայտնում է «Туран»-ը:
Համաձայն տեղեկության` քամու ուժգնությունը մեկ վարկյանում կազմել է 35-40 մ, որի հետևանքով դրոշը, որի չափերը հասնում է ֆուտբոլի դաշտի և կշռում է 350 կգ պատառոտվել, իսկ վերջնական արդյունքում այն ամբողջությամբ պատռվել և ընկել է:
Փոխանցվում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան և անցորդներին հաջողվել է լուսանկարել, թե ինչպես է դրոշը վայր ընկնում: