«Մատրյոշկա»-ն կդառնա Ռուսաստանի «Գրան Պրի»-ի լոգոտիպը
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ' մրցավազքային սաղավարտով «մատրյոշկան» հաղթել է ռուսական «Ֆորմուլա-1» մրցավազքի խորհրդանիշի համար անցկացված մրցույթում: Դեռևս պաշտոնապես չեն հրապարակվել արդյունքները, սակայն մեծ է հավանականությունը, որ հաղթող կճանաչվի «մատրյոշկա»-ն:
«Ես կարծում եմ, որ դա շատ լավ միտք է,- ասել է հայտնի ռուս օդաչու Դանիիլ Մովը,- քանի որ աշխարհում, երբ խոսում են Ռուսաստանի մասին, հիշում են «մատրյոշկա»-ն, Գորբաչովին և վերակառուցումը»: