Տգեղ ու անբովանդակ ժարգոնից բացի՝ կա նաև այսպես կոչված «քաղքենի» հայերեն
Տգեղ ու անբովանդակ ժարգոնից բացի՝ կա նաև այսպես կոչված «քաղքենի» հայերեն, որը հավասարապես տհաճ երևույթ է: Եվ հենց այդ քաղքենիական հայերենով խոսողներն են ասում այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ ձի նստել, մատանի կրել, գլխարկ կրել, ակնոց կրել և այլն:
Ցավալին այն, է, որ այս սխալ արտահայտությունները քաղաքենիական հայերենից փոխանցվում են նաև նորմալ հայերենով հաղորդակցվողներին:
Եկե'ք հեռու մնանք սխալներից և միայն ասենք՝ ՁԻ ՀԵԾՆԵԼ, ՄԱՏԱՆԻ ԴՆԵԼ, ԳԼԽԱՐԿ ԴՆԵԼ, ԱԿՆՈՑ ԴՆԵԼ և այլն:
Մի' խուսափեք ԴՆԵԼ բայից. այն շատ ճիշտ է հնչում այս բառերի հետ:
Ժամանակակից հայերենում «կրել» բայը ավելի շատ նշանակում է ինչ-որ բեռ, ծանրություն վերցնել իր վրա: Իսկ մեզ համար, կարծում եմ, գլխարկ դնելը ծանրություն չէ:
Իսկ ձիուն, ինչ խոսք, հեծնում են, ոչ թե նստում, եթե, իհարկե, հեծյալը աչքի չի ընկնում այնպիսի ճկունությամբ ու ճարպկությամբ, որ կարող է ձիու սլանալու պահին նստել վրան:
Արսեն Վարդանյան,ֆեյսբուք: