Ինչու՞ Չապլինին չտվեցին ԱՄՆ քաղաքացիություն
Աշխարհահռչակ դերասան, ռեժիսոր Չարլի Չապլինի կյանքը հարուստ էր ոչ միայն զվարճալի դեպքերով, այլև դժվարություններով: Ինչպես գրում է biopeoples.ru-ն, Չապլինը ապրելով ԱՄՆ-ում ավելի քան 40 տարի' չստացավ այդ երկրի քաղաքացիություն: Ավելին' 1952 թվականին հանրաճանաչ դերասանին արգելվել էր մուտք գործել ԱՄՆ: Դրա պատճառն այն էր, որ Չապլինի դեմ քաղաքական մեղադրանքներ էին առաջ քաշվել: Ի դեպ' տաղանդավոր կոմիկը էկրանից դուրս ակտիվ քաղաքականության մեջ էր:
Ըստ էության' նա նաև էկրան է բերել իր ձգտումներն ու նպատակները, որի վառ վկայությունն է «Ահեղ դիկտատոր» ֆիլմը: Վերջինս բավականին բարդ պատմություն ուներ: Սկզբում այդ ֆիլմի ցուցադրությունն արգելվեց ԱՄՆ-ում և Անգլիայում, որի պատճառը ֆաշիստական Գերմանիայի հետ ունեցած փխրուն խաղաղության կորստի վախն էր: Եվ Չապլինին մեղադրում էին գերմանացիների մոտ հիստերիա բորբոքելու մեջ: Իսկ երբ Հիտլերը հարձակվեց Խորհրդային Միության վրա, Չապլինն' իր այդ կինոնկարի համար սպառնալիքներով նամակներ էր ստանում: Կարծիք կա, որ Հիտլերն անձամբ նայել է այդ ֆիլմը: