Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին և Ամալ Ալամուդդինը կամուսնանան
Այս տարվա սեպտեմբերին տեղի կունենան հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունի և Ամալ Ալամուդդինի հարսանեկան արարողությունը, հաղորդում է РИА Новости-ն:
Ըստ լրատվականի Քլունիի մորաքրույրը լրագրողների հետ հայտարարել է, որ Փիթն ու Քլունին մտերիմ ընկերներ են, և համոզված է, որ զարմիկը նրան էլ կվստահի վարորդի դերը:
Զույգը բոլորովին վերջերս է նշանադրվել, իսկ հարսանեկան միջոցառումը ցանկանում են անց կացնել իտալական փոքր ավանում:
Ամալը հայտարարել է, որ շրջանառվող լուրերը, թե հարսանիքը կարող է տեղի ունենալ Ջորջի առանձնատանը, որը գտնվում է Կոմո լճում, չի համապատասխանում իրականությանը:
Հիշեցնենք, որ Ջորջ Քլունին նախկինում ամուսնացած է եղել մեկ անգամ, 1993 ին ամուսնալուծությունից հետո , նա Հոլիվուդյան ամենահայտնի փեսացուն էր մինչ նշանադրությունը Ամալ Ալամուդդինի հետ: