Ծիրանի օգտակար հատկությունների վերաբերյալ
Ծիրանը չափազանց օգտակար, առողջարար միրգ է, որն իր մեջ պարունակում է կենսականորեն անհրաժեշտ շատ սննդանյութեր։ Հատկապես A վիտամինի պարունակությամբ այն համազոր է կովի կարագին և հավի թարմ ձվին։
Գտնում են, որ 100 գրամ ծիրան ուտելն այնպես է նպաստում արյունաստեղծմանը, ինչպես 40 գրամ երկաթը կամ 250 գրամ թարմ լյարդը։
Մեր նախնիները ասում էին, թե ծիրան ուտելով մարդ ազատվում է տասներկու հիվանդություններից։ Ընդհանրապես, փորձում են ինչ-որ կապ տեսնել ծիրանի և երկարակեցության միջև։
Շուրջ 2 հազար տարի առաջ Եվրոպայում գաղափար չունեին ծիրանի մասին։ Ծիրանենին եվրոպական երկրներ թափանցեց Հայաստանի սարահարթից Հունաստան և Հռոմ տարված տնկիների հիմքի վրա։