Վիկտոր Ցոյն այսօր կդառնար 52 տարեկան (լուսանկարներ, տեսանյութ)
ՄշակույթՀունիսի 21-ին ծնվել է հայտնի երգիչ Վիկտոր Ցոյը։ Ցոյը «Կինո» հռչակավոր ռոք-խմբի հիմնադիրն է։ Բազմաթիվ համերգներ է տվել արտասահմանում՝ այդ թվում Սպիտակի երկրաշարժի տուժածների օգտին։ Նկարվել է «ԱՍՍԱ», «Ասեղ» ֆիլմերում։ Զոհվել է 28 տարեկանում՝ ավտովթարից։
«Կինո» խմբի վերջին ալբոմը վերջնական տեսքի է բերվել և հնչունավորվել Յուրի Կասպարյանի կողմից։ 1981թ.-ի ամռանը ընկերների՝ Ալեքսեյ Ռիբինի և Օլեգ Վալինսկու հետ հիմնում է «Гарин и гиперболоиды» խումբը, որն արդեն աշնանը դառնում է Լենինգրադյան ռոք ակումբի անդամ։ Վալինսկին շուտով բանակ է զորակոչվում, իսկ խումբն էլ, որի անվանումը արդեն «Кино» էր, սկսում է առաջին ալբոմի ձայնագրությունները։ 1982թ. ավարտվում են խմբի առաջին ալբոմի ձայնագրությունները, որի անվանումն էր պարզապես «45»։ Ալբոմը տարածվում է երկրով մեկ, սկսվում են համերգային շրջագայությունները։
«Կինո» խումբը Ցոյի գլխավորությամբ բազմաթիվ հաջողակ ալբոմներ է ձայնագրել' «45», «46», «Это не любовь», «Последний герой», «Группа крови», «Звезда по имени Солнце»։ 1990թ.-ի օգոստոսի 15-ին Վիկտոր Ցոյը դառնում է ավտովթարի զոհ. նա քնում է մեքենայի ղեկին, ինչի պատճառով մեքենան բախվում է ավտոբուսին։
Ցոյը համարվում է ռուսական ռոքի մեծագույն լեգենդներից մեկը։