Բաքվում ուսանողուհին փորձել է ինքնասպան լինել` Սոմալիի դեպքերի պատճառով
Բաքվում 20-ամյա ուսանողուհին փորձել է ինքնասպանություն գործել: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ Բաքվի պետական սոցիալ-տնտեսական քոլեջի ուսանողուհի Գյունել Հասանովան բարձրացել է 11-րդ հարկ և ցանկացել ցած նետվել։
Դեպքի վայր ժամանած ոստիկաններին և ԱԻՆ-ի աշխատակիցներին հաջողվել է նրան ետ պահել այդ քայլից:
Ոստիկանությունից հայտնել են, որ Հասանովը ցանկացել է ինքնասպանություն գործել Սոմալիի իրադարձությունների հետ կապված: