Բաքվի բնակիչները ծեծի են ենթարկել ուշացած բժշկին
Երեկ երեկոյան տեղական ժամանակով 22:40-ին Բաքվի բնակիչները ծեծի են ենթարկել շտապօգնության բժշկին, ով կանչի վայր էր հասել բավականին ուշ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ տուժած բժիշկը դիմել է ոստիկանություն և հայտնել է, որ երբ ժամանել է կանչի վայր, իր վրա հարձակվել է 5 տղամարդ, որոնք իրեն դաժան ծեծի են ենթարկել:
Ըստ նախանական հետաքննության արդյունքների` պարզվել է, որ բժշկի վրա հարձակվողները, զանգահարել էին շտապօգնություն և հայտնել, որ իրենց բարեկամններից մեկն իրեն վատ է զգում: Սակայն բժիշկը դեպքի վայր էր հասել մի քանի ժամ անց, երբ կինն արդեն մահացած է եղել: