Բաքվում երիտասարդ ուսուցիչն ինքնասպանություն է գործել քննությունը տապալելու պատճառով
Բաքվում երիտասարդ ուսուցիչ Ինտիգամ Սայարը (1990 թ ծնված) ինքնասպանություն է գործել, քանի որ տապալել է Կրթության նախարարության այն թեստը, որով պետք է փոխեր իր աշխատանքի վայրը: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ նա ցանկացել է փոխել այն դպրոցը, որտեղ դասավանդել է, սակայն նրան չի հաջողվել հավաքել համապատասխան բալեր:
Իր արդյունքների մասին իմանալով Սայարը զանգահարել է իր հարսնացուին և հայտնել է, որ պատրաստվում է ինքնասպան լինել: Մինչ աղջիկը տեղեկացրել էր Սայարի ծնողներին իրենց տղայի մտադրության մասին, երիտասարդը արդեն ինքնասպանություն էր գործել: