Թող ոչ ոք չվախենա Թուրքիայից. Էրդողան
Թուրքիայի վարչապետը «Եվրոպայի թուրք դեմոկրատների միություն» 10-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ դիմել է եվրոպայի թուրքերին: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
«Մենք հանդիսանում ենք ազգ, որը մեր հայրենակիցները ներկայացնում են Ավստրիայում, Գերմանիայում և այլ եվրոպական երկրներում: Նրանք ցույց են տալիս իրենց քրտնաջան աշխատանքը, փորձը, և ամենակարևորը՝ նրանք մեր խաղաղության և բարեկամության սուրհանդակն են»,-ասել է Էրդողանը:
Էրդողանը նշել է, որ Թուրքիան ունի մեծ ներուժ` Եվրոպայի համար: