Թուրքիայում ազատ կարձակվի պետական հեղաշրջման մեջ մեղադրվող 230 սպա
Թուրքիայի դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել ցմահ ազատազրկման դատապարտված 230 սպայի, ովքեր մեղադրվում էին երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը տապալելու մեջ: Գրում է Gazeta.ru-ն:
Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Նշվել է, որ դատարանի կարծիքով` նման որոշում կայացնելու պատճառ է հանդիսացել գործընթացում բաց թողնված սխալները, որոնց հետևանքով կոպիտ կերպով խախտվել են սպաների իրավունքները:
Թուրք սպաները ցմահ ազատազրկման էին դատապարտվել 2013թ. օգոստոս ամսին: