Ադրբեջանը կրկին հիսթերիայի մեջ է
Ադրբեջանը կրկին հայտնվել է հիսթերայի մեջ կապված Google Maps միջազգային որոնողական ծրագրում Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջանների հայատառ անվանման հետ կապված:
Մասնավորապես ադրբեջանական ԱՊԱ-ն գրում է. «Google Maps միջազգային որոնողական ծրագրում թույլ է տրել ևս մեկ սադրանք Ադրբեջանի նկատմամբ»:
Նշվում է, որ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի սեյսմիկ ծառայության կենտրոնը հայտնել է, որ այսպիսի սադրանքները միջազգային որոնողական ծրագրի կողմից առաջացնում է լուրջ մտահոգություն: